ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱ

«ԲԱԳԵՏ» ՍՊԸ
(այսուհետ՝ «Կատարող»)
Սույն Հանրային օֆերտան սահմանում է «ԲԱԳԵՏ» ՍՊԸ-ի կողմից կաբելային ցանցի միջոցով հեռուստաալիքների վերահեռարձակման ծառայության մատուցման ընդհանուր պայմանները։ Բաժանորդի անհատական տվյալները, ընտրված ծառայության սակագինը և ծառայության մատուցման հասցեն ամրագրվում են առանձին Հավելվածում։

1. ՕՖԵՐՏԱՅԻ ԱՌԱՐԿԱՆ

1.1. Կատարողը պարտավորվում է Բաժանորդին մատուցել կաբելային ցանցի միջոցով 50 և ավելի հեռուստաալիքների վերահեռարձակման ծառայություն՝ թվային և անալոգային ֆորմատներով (այսուհետ՝ «Ծառայություն»), իսկ Բաժանորդը պարտավորվում է ընդունել Ծառայությունը և վճարել դրա համար՝ սույն Օֆերտայի և իր Հավելվածի պայմաններին համապատասխան։

1.2. Կոնկրետ ծառայության տեսակը և ամսավճարը սահմանվում են Բաժանորդի Հավելվածում։

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ

2.1. Սույն Օֆերտան Կատարողի հրապարակային առաջարկն է՝ հեռուստատեսային ծառայություն մատուցելու վերաբերյալ։

2.2. Օֆերտայի պայմանների ընդունումը կատարվում է Բաժանորդի կողմից Հավելվածի հաստատմամբ կամ ստորագրմամբ և Ծառայության համար սահմանված վճարման պարտավորությունը ստանձնելով։

2.3. Էլեկտրոնային եղանակով Հավելվածի հաստատման դեպքում կիրառվում է Կատարողի կողմից օգտագործվող նույնականացման և հաստատման ընթացակարգը, իսկ հաստատված էլեկտրոնային փաստաթուղթը պահպանվում է Կատարողի համակարգում։

2.4. Հավելվածը հանդիսանում է սույն Օֆերտայի անբաժանելի մասը։

3. ԿԱՏԱՐՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3.1. Ծառայությունը կատարել պատշաճ որակով և ազդանշանի խափանման դեպքում իրականացնել վերականգնողական աշխատանքներ։

3.2. Բաժանորդի պահանջով երկու օրվա ընթացքում անհատույց վերացնել այն թերությունները, որոնք առաջացել են ոչ Բաժանորդի մեղքով։

3.3. Բաժանորդի մեղքով առաջացած թերությունների շտկումն իրականացվում է վճարովի հիմունքներով։

3.4. Ապահովել Հավելվածում և սույն Օֆերտայում նախատեսված հեռուստաալիքների քանակը։

4. ԿԱՏԱՐՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

4.1. Վճարման սահմանված ժամկետում չկատարման դեպքում դադարեցնել Ծառայության մատուցումը և վճարումից հետո վերականգնել այն՝ 48 ժամվա ընթացքում։

4.2. Բաժանորդից պահանջել հատուցել նրա մեղքով կաբելային ցանցին պատճառված վնասը։

4.3. Տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով՝ Ծառայության ծավալների նկատմամբ իրականացնել կարճաժամկետ սահմանափակումներ, որոնք չեն կարող գերազանցել ամսական 24 ժամը և չեն դիտվում որպես Ծառայության խափանում։

4.4. Իրականացնել կանխարգելիչ պրոֆիլակտիկ աշխատանքներ, որոնց ընթացքում հնարավոր է ազդանշանի ժամանակավոր ընդհատում։

5. ԲԱԺԱՆՈՐԴԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

5.1. Վճարել Հավելվածում նշված ամսավճարը՝ յուրաքանչյուր ամսվա համար ոչ ուշ, քան հաջորդ ամսվա 10-ը։

5.2. Պահպանել Ծառայությունից օգտվելու տեխնիկական կանոնները։

5.3. Առանց Կատարողի թույլտվության ինքնուրույն չկատարել կաբելային ներքին ցանցի որևէ ձևափոխություն։

5.4. Ծառայությունն օգտագործել միայն Հավելվածում նշված հասցեում։ Ծառայությունը պայմանագրում նշված հասցեից դուրս որևէ հասցեի միացնելու դեպքում Բաժանորդը պարտավորվում է վճարել 20,000 ՀՀ դրամ տույժ։

6. ԲԱԺԱՆՈՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

6.1. Պահանջել Ծառայությունը մատուցել պատշաճ որակով։

6.2. Պահանջել ապահովել Հավելվածում և սույն Օֆերտայում նախատեսված հեռուստաալիքների քանակը։

7. ԳԻՆԸ, ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏԸ

7.1. Ծառայության կոնկրետ սակագինը սահմանվում է Հավելվածում։

7.2. Ծառայությունները տրամադրվում են պարտադիր 12 ամիս ժամկետով բաժանորդագրվելու դեպքում։

7.3. Առաջին ամսվա վարձավճարը հաշվարկվում է պայմանագրի/Հավելվածի կնքման օրվանից մինչև տվյալ ամսվա վերջին օրն ընկած ժամանակահատվածին համամասնորեն։

7.4. Ծառայության ժամանակավոր դադարեցման դեպքում բաժանորդային վարձավճար չի հաշվարկվում։ Ժամանակավոր դադարեցման առավելագույն ժամկետը 1 ամիս է։

7.5. Բաժանորդը վճարումները կարող է կատարել առձեռն կամ Կատարողի բանկային հաշվին փոխանցմամբ։

8. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏ

8.1. Պայմանագիրը կնքվում է 1 (մեկ) տարի ժամկետով։

8.2. Պայմանագիրը կարող է դադարեցվել Բաժանորդի ներկայացրած դիմումի համաձայն։

8.3. Կատարողը կարող է դադարեցնել պայմանագիրը օրենքով սահմանված կարգով իր գործունեության դադարեցման դեպքում, ինչպես նաև եթե Բաժանորդը վճարման կասեցումից հետո մեկ ամսվա ընթացքում չի մարում պարտքը։

8.4. Եթե կողմերից որևէ մեկը պայմանագրի ժամկետի ավարտից առնվազն 15 օր առաջ գրավոր չի տեղեկացնում մյուս կողմին դադարեցման մասին, պայմանագիրը երկարաձգվում է անորոշ ժամկետով։

9. ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ

9.1. Պարտքի պատճառով անջատված Ծառայությունը վերականգնվում է վարձավճարի պարտքն ամբողջությամբ մարելուց հետո։

9.2. Կատարողը պատասխանատու չէ հեռարձակվող ալիքների տեխնիկական խոտանների, ինչպես նաև էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման հետևանքով առաջացած թերությունների համար։

9.3. Ժամանակավորապես դադարեցված Ծառայությունը կարող է վերականգնվել Բաժանորդի համապատասխան դիմումի ներկայացումից հետո։

9.4. 2010 թվականին և դրանից առաջ արտադրված հեռուստացույցների դեպքում Կատարողը պատասխանատու չէ հեռարձակման հնարավոր խոտանների համար։

9.5. Բաժանորդի կողմից 12 ամիս ժամկետով բաժանորդագրվելու և 12 ամսվա համար նախատեսված գումարը չվճարելու կամ պակաս վճարելու դեպքում Բաժանորդը պարտավոր է Ծառայության դադարեցման օրվանից 3 օրվա ընթացքում Կատարողին վճարել Ծառայության դադարեցման օրվանից մինչև 12-րդ ամսվա համար սահմանված գումարը՝ սակայն ոչ ավելի, քան 10,000 ՀՀ դրամ։

10. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

10.1. Սույն Օֆերտայի և դրա հիման վրա կնքված պայմանագրերի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։

10.2. Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

11. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

11.1. Կողմերն ազատվում են պարտավորությունների ամբողջական կամ մասնակի չկատարման համար պատասխանատվությունից, եթե այն հանդիսացել է պայմանագիրը կնքելուց հետո առաջացած և կողմերի կողմից չկանխատեսված ու չկանխարգելվող անհաղթահարելի ուժի հետևանք։

11.2. Այդպիսի իրավիճակներ են, մասնավորապես, երկրաշարժը, ջրհեղեղը, ռազմական կամ մարտական դրությունը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլ նման հանգամանքներ։

11.3. Եթե ֆորս-մաժորի ազդեցությունը շարունակվում է ավելի քան 3 ամիս, կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը՝ այդ մասին մյուս կողմին նախապես գրավոր տեղեկացնելով։

12. ԿԱՏԱՐՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ